Հայաստան Քաղաքականություն 

Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանի քաղաքապետ

analitik.am

Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում, հաղթում է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը:

Հիշեցնենք՝ չնայած այն բանին, որ Սևակ Միքայելյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, կուսակցությունը հայտարարել էր, որ չի աջակցում վերջինիս թեկնածությանը:

Օրեր առաջ էլ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով կրտսեր Միքայեյանի թեկնածության մասին, նշել էր. «Մենք բնականաբար շատ սիրում և հարգում ենք և Սասուն Միքայելյանին, և Սևակ Միքայելյանին: Մենք պարզապես կարծում ենք, որ դա լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական պրոցեսներում ընտանեկան ավանդույթներ լինեն, մանավանդ այս փուլում»:

Նույն շարքից