Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի նոր կառավարությունը վերջին 1 տարում կարողացել է արմատախիլ անել վրացական բանտերում ազատազրկվածների նկատմամբ կիրառվող անմարդկային բռնությունների պրակտիկան, հայտնում է РИА-Новости-ն:
«Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ մեր իշխանություններին բաժին հասավ շատ բարդ ժառանգություն: Բանտերում իրականացվող կտտանքների տեսարանները ցնցել են ողջ աշխարհը: Դա հանցագործություն է, որն ըստ նախկին իշխանությունների՝ համակարգում տեղի ունեցած բացթողնման հետևանք է»,-ասել է վարչապետը: