Հայաստան Քաղաքական գլխավոր 

Առաջին ընտրված կին քաղաքապետից մինչև պատգամավորի որդի. Ովքեր են նոր քաղաքապետերը

Հոկտեմբերի 21-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններ: ԿԸՀ-ն արդեն ամփոփել է տեղի ունեցած ընտրությունների նախնական տվյալները, որոնց համաձայն.

Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ձայների 69 տոկոսով հաղթել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ում հարազատ կուսակցությունը՝ Քաղաքացիական պայմանագիրը, հրաժարվեց աջակցել:

Էջմիածինում հաղթեց Իմ քայլը դաշինքի թեկնածու Դիանա Գասպարյանը, ով, ի դեպ, անկախ Հայաստանի առաջին ընտրված կին քաղաքապետն է:

Կապանում հաղթանակ տոնեց Գևորգ Փարսյանը, ով ստանալով ձայների 54 տոկոսը, առաջ անցավ նաև Իմ քայլը դաշինքի թեկնածու Նարեկ Բաբայանից:

Արմավիրում էլ քաղաքապետ ընտրվեց Իմ քայլը դաշինքի թեկնածու Դավիթ Խուդաթյանը, նա ստացավ մոտ 7 հազար արմավիրցու ձայն:

Նույն շարքից