Բարի օր Հասարակություն 

Էրդողանը խոստացել է բացահայտել սաուդցի հայտնի լրագրողի մահվան մանրամասները

analitik.am

Թուրքիայի իշխանությունները շուրջօրյա ոստիկանական պաշտպանություն են տրամադրել օրեր առաջ Ստամբուլում Սաուդյանի Արաբիայի հյուպատոսարանոմ սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացուին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Թուրքական Անադոլու գործակալությանը հայտնի է դարձել, որ որոշումը կայացրել է Ստամբուլի նահանգապետը: Նման որոշում կայացնելու պատճառները հայտնի չեն:

Սպանված լրագրողի հարսնացուն՝ Հաթիս Չինգիզը, Թուրքիայի քաղաքացի է: նա ճակատագրական օրը՝ հոկտեմբերի 2-ին, երբ անհետացավ Խաշոգջին, եղել է վերջինիս հետ և սպասել է հյուպատոսարանի մոտ, ուր լրագրողը գնացել է ամուսնության համար անհրաժեշտ փաստաթղթերը վերցնելու համար:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները, մոտ 2 շաբաթ դիմադրելուց հետո, հոկտեմբերի 20-ին պաշտոնապես հաստատեցին լրագրողի մահը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին խոստացել է բացահայտել Խաշոգջիի մահվան մանրամասները:

Նույն շարքից