Քաղաքական 

Դրական տեղաշարժ կարող է լինել, եթե փոխվի կառավարման համակարգը

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ  գործադիր տնօրեն, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը խոսեց Վլադիմիր Պուտինի այցելության արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների շնորհիվ տնտեսությունն առավել արդյունավետորեն զարգացնելու հնարավորությանը:

Նրա դիտարկմամբ` Հայաստանի տնտեսությունը չի կարող դրական տեղաշարժ գրանցել՝ առանց տնտեսական քաղաքականության փոփոխման:

«Չկա աղքատ երկիր, կա վատ կառավրում: Դրական տեղաշարժը կարող է իրական լինել միայն այն պարագայում, եթե փոխվի կառավարման համակարգը: Մեր կառավարումն աղքատ է, ուստի մենք ներկայիս դրությունից դուրս չենք գալիս»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով Պուտինի հայաստանյան այցելության՝ Ադրբեջանի համար հաղորդագրություններին, նա նկատել է, որ նախ՝ Ադրբեջանը կրկնելու է, որ այլեւս Հայաստան չկա, ինչու խոսել Հայաստանի հետ, կխոսենք Ռուսաստանի հետ: 

Հիշեցնենք, որ Պուտինի՝ դեկտեմբերի երկուսի հայատանյան այցի արդյունքում բարձրագույն մակադակում մի շարք երկկողմ պայմանագրեր են ստորագրվել:

 

Նույն շարքից