Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիին պատահաբար խեղդել են: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի կառավարությունում ունեցած բարձրաստիճան աղբյուրին:
Գործակալության տեղեկություններով, լրագրողին սպանելու մտադրություն չի եղել, իսկ Թուրքիա մեկնած 15 հոգանոց պատվիրակության առաքելությունն է եղել համոզել վերջինիս վերադառնալ հայրենիք: Հանդիպման ժամանակ լրագրողին սպառնացել են, հայտարարել են, որ թմրանյութ կներարկեն և կառևանգեն: Խաշոգջին դիմադրություն է ցույց տվել, բղավել է, ինչի արդյունքում գործակալները շփոթվել են, փակել են վերջինիս բերանը՝ փորձելով լռեցնել, սակայն չափն անցել են, ինչի արդյունքում լրագրողը մահացել է: Դիակը հյուպատոսարանից դուրս են բերել գորգի մեջ փաթաթած:
Այսքանով գործը սակայն չի ավարտվել. Սպանության մասնակիցներից մեկը հագել է լրագրողի հագուստը և ցուցադրաբար դուրս եկել հյուպատոսարանից՝ ցանկանալով ցույց տալ, իբր լրագրողը դուրս է եկել շենքից: