Հասարակություն 

Աճուրդում կվաճառվի Սթիվեն Հոքինգի անվասայլակներից մեկը

analitik.am

Christie's աճուրդի տանը վաճառքի են հանվել բրիտանացի հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգի անձնական իրերը, այդ թվում նաև նրա անվասայլակը, հայտնում է Associated Press-ը:

Ընդհանուր առմամբ աճուրդի է հանվել 22 իր՝ գրքեր, գիտական աշխատանքներ, պարգևներ և այլն:

Վաճառվող անվասայլակը Հոքինգին պատկանած անվասայլակներից մեկն է և գնահատվում է 13-19,5 հազար դոլար:

Ստացված միջոցներն ուղվելու են բարեգործությանը:

Նույն շարքից