Գլխավոր Հասարակություն 

Բողոքի ակցիա՝ Ազգային ժողովի մոտ

analitik.am

Այսօր վաղ առավոտվանից մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Ազգայի ժողովի մոտ: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին: Քաղաքացիները պահանջում են լուծում տալ իրենց խնդրին, թույլ տալ, որ աջ ղեկով ավտոմեքենաները ներկրվեն Հայաստան:

Ավելի վաղ նույն խնդրի լուծումը պահանջող քաղաքացիներրը բողոքի ակցիա են իրականացրել հայ-վրացական սահմանին, որտեղ արդեն բավականին երկար ժամանակ է մոտ 150 աջ ղեկով ավտոմեքենա է սպասում Հայաստան մուտք գործելուն:

Հիշեցնենք, որ Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումն արգելվել էր մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, սակայն որոշումն ավելի ուշ դարձվել էր անժամկետ: Հիմա աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրող քաղաքացիները չգիտեն, թե ինչ պետք է անեն:

Հավելենք, որ այսօր՝ ժամը 11:00-ին մեկնարկելու է ԱԺ արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվելու է նաև ԸՕ-ն:

Նույն շարքից