Քաղաքականություն 

Մի կողմից ես ուրախ եմ, որ մեր թեկնածուն պարտվեց. ՆԻկոլ Փաշինյան

analitik.am

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում Իմ քայլը դաշինքի թեկնածու Նարեկ Բաբայանի պարտությունը քաղաքապետի ընտրություններում չի կապում մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանին նշանակելու հետ կապված դժգոհությունների հետ: Այս մասին վարչապետն ասաց այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ Կապանում տեղի ունեցած ընտրություններում հաղթեց անկուսակցական Գևորգ Փարսյանը:

Վարչապետի պաշտոնակատարը բոլորին ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ շնորհավորում է. «Ցավում եմ, որ մենք ընտրություններում պարտություն ենք կրել, բայց մյուս կողմից ուրրախ եմ, որ մենք ևս մեկ քայլ կատարեցինք, որ մենք ևս մեկ քայլ արեցինք արձանագրելու մեր հավատարմությունը թավշյա հեղափոխության արժեքներին»:

Փաշինյանը նշեց, որ այս ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածուներից 2-ն են պարտվել, ովքեր իրենց հավատարմությունն էին հայտնել հեղափոխությանը:

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու, և հենց դա է կարևորը:

Նույն շարքից