Քաղաքականություն 

ԱՄՆ-ի հետ շփումները մինչև այս պահն այդքան էլ ինտենսիվ չեն. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների հնարավոր նոր զարգացումների մասին, հայտարարեց, որ Երևանը գրեթե բոլոր միջազգային գործընկերների հետ շատ ինտենսիվ և բարձր մակարդակի շփումներ է ունենում. «Ցավոք ԱՄՆ-ի հետ մինչև այս պահն այդ շփումներն այդքան էլ ինտենսիվ չեն: Հույս ունեմ, որ առաջիկա շփումների ընթացքում կինտենսիվանան: Մենք պատրաստ ենք դրան»:

Փաշինյանը չի կիսում ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի տեսակետը, թե Ռուսաստանը խանդով է մոտենում Հայաստանի հարաբերություններին գերտերությունների հետ: Լրագրողներին նա ասաց, որ նման տպավորություն չի ստացել. «Մեր գործընկերների հետ հարաբերություններն ուղիղ են, անկեղծ ու առանց մութ անկյունների: Ես ուրախ եմ, որ մեր գործընկերների, այդ թվում նաև ՌԴ նախագահի հետ փոխվստահության մթնոլորտ է ձևավորվել: Դա չի նշանակում, որ մենք ամեն ինչում համաձայն ենք, դա նշանակում է, որ մենք հարգում եմ միմյանց տեսակետերը և անկեղծ ենք»:

Նույն շարքից