Հայաստանի կառավարության առաջարկով դեկտեմբերի 10-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Այդ մասին որոշման նախագիծն ընդունեց ՀՀ կառավարությունը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ օրակարգում ներառվել է 21 օրինագիծ, որոնց թվում են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծերը:
ԱԺ-ն դեկտեմբերի 10-ին արտահերթ նստաշրջան կգումարի