Գլխավոր Քաղաքականություն 

Եթե նայենք, կտեսնենք, որ Սերժ Սարգսյանը ներգրավել է պրոֆեսիոնալներին. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Խորհրդարանական ընտրություններում մեր ցուցակում կարող են լինել մարդիկ, ովքեր առնչվել են Հանրապետականի հետ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, պրոցեսը, որն իրականացվում է, շատ հնարավոր է՝ չեն անում իդեալական. «Բայց շատ կարևոր է արձանագրել, որ մենք խնդիր ունենք համախմբել, կոնսոլիդացիա իրականացնել և փորձել անել այնպես, որ պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհը չփակվի: Նայեք, Սերժ Սարգսյանն ինչպես է երկար տարիներ պահպանել իշխանությունը: Եթե կառուցվածքը նայենք, կտեսնենք, որ հիմնականում պրոֆեսիոնալներին է ներգրավել: Ընդ որում, ներգրավելիս հո չեն ասել եկեք գնանք երկիրը թալանենք: Ասել են, եկեք հանուն ազգի, պետությանը պետք է ծառայությունը ստանձնել: Հետո ասել են՝ եկեք հանուն պետության, ազգի այս մի բանն այդքան էլ մի նկատեք, հետո երկրորդն է եղել, երրորդն ու հետո այդ մարդիկ ֆիքսել են, որ մինչև գոտկաատեղը խրված են ինչ-որ պրոցեսի մեջ: Էլի եմ ասում, ով ուզում է լինի, եթե պարզվի, նա ինչ-որ քրեորեն արարք է թույլ տվել, նա կկանգնի դատարանի առաջ: Ես Կապանի հանրահավաքում ասացի, որ իմ բարեկամ Շանթ Հարությունյանի մասով հարց եմ տվել Հունան Պողոսյանին և պատասխան ստացել, որը բավարարել է ինձ: Ուրախ եմ, որ դրանից հետո հրապարակվեց Շահեն Հարությունյանի հարցազրույցը, որտեղ նա ասում էր, որ Հունան Պողոսյանն իր հորը չի հարվածել: Մյուս թեմաները եկեք նայենք հերթով, բացառում եմ, որ խոչընդոտ կլինի ճշմարտությունը բացահայտելու ճանապարհին»:

Նույն շարքից