Քաղաքականություն 

Մարդիկ կոմպոտ անելուն ավելի շատ ժամանակ են տրամադրում, քան ուզում էին ԸՕ անցկացնել. Արմեն Աշոտյան

analitik.am

Ընտրական օրենսգիրքը խոշոր փոփոխություններով, եթե ընդունվի էլ, ընդունվելու է առանց քաղաքական կոնսենսուսի: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ դա հակասում է ժողովրդավարության դասական  կանոններին. «Այսօր մենք դա չենք զգում: Ուրախ ենք, երջանիկ ենք, հեղափոխական ենք, էյֆորիա է, վարչապետը լայվ կմտնի, կդզի, կանցնի կգնա: Բայց դա հարցն ուղղելո՞ւ է»:

Հանրապետական կուսակցության կարծիքը, ԸՕ-ի մասով, կարտահայտվի այն պահին, երբ քննարկվեն կուսակցությունների կարծիքները. «Բայց ես ասում եմ դրան չհակասող բան: Ինչպես կան ֆիզիկայի օրենքներ, այնպես էլ կան ժողովրդավարության կանոններ: Ոչ մի թավշյա իշխանափոխություն, ոչ մի ԵԽ անդամ երկրում չի կարող փոխել եվրոպական դասական ժողովրդավարության կանոնը: Ինչքան ուզում է Արարատ Միրզոյանը գնա Վենետիկ, ինչքան ուզում է Նիկոլ Փաշինյանը մտնի լայվ, ինչքան ուզում եք մարդ բերեք պատուհանի տակ ինձ հիշատակեք, դա չի փոխվելու, դա դասական քաղաքագիտական կանոններ է: Երկրում ժողովրդավարությունը կառուցել հակաժողովրդական կանոններով պարզապես աբսուրդ է: Հետևաբար իմ տեսակետը շատ պարզ է. Եթե ուզում եք հապճեպ խորհրդարանական ընտրություններ, ինչպես ասաց պարոն Բուքիքիոն լրջագույն ԸՕ-ի լրջագույն փոփոխություններ չեք կարող անել: Կարող եք ճնշել պատգամավորներին, համոզել, խնդրել, բայց դա չի լինելու այն, ինչ խոստանում եք հայ հասարակությանը»:

Աշոտյանի խոսքերով, ԸՕ փոփոխությունն ինքնանպատակ չէ, նպատակն այն է, որ լինի ավելի ժողովրդավար վիճակ, լինեն ավելի լավ ընտրություններ. «OK, բայց այս ձևո՞վ: Կներեք կոմպոտ զակատ անելով տանն ավելի երկար են զբաղվում, քան այստեղ, որտեղ 24 ժամում ուզում էին ընտրական օրենսգիրք անցկացնել: Ինչքան ուզում եք, ասեք, թե հատուկ վիճակ է, չեք կարող փոխել քաղաքագիտական օրենքները»:

Նույն շարքից