Քաղաքականություն 

Մեր սխալներից մեկն այն էր, որ երբեմն ասում էինք բաներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէինք. Արմեն Աշոտյան

analitik.am

Մեր սխալներից մեկը նաև այն էր, որ մենք երբեմն կեղծում էինք մեզ, ասում էինք բաներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէինք: Լրագրողների հետ զրույցի  ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ խորհուրդ տալով նոր իշխանություններին չկրկնել իրենց սխալը. «Նրանք շատ արագ սովորեցին մեր սխալները»:

Աշոտյանը խոստովանեց, որ սխալներ են արել՝ հորդորելով ՀՀ իշխանություններին չկրկնել նույն սխալները, որոնց պատճառով Հանրապետական կուսակցությունն այսօր այս ճգնաժամի մեջ է երկրի հետ միասին. «Մի արեք դա»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ն լքողներին, Աշոտյանը նախ ասաց, որ նրանց մեծ մասն այն մարդիկ են, ովքեր ռեյտինգայինով են ընտրվել, դրա համար պետք չէ պնդել, թե ռեյտինգայինը Հանրապետականի համար լավ է: Ապա նա նշեց, որ մարդկանց լքելն իր համար նախ մարդկային ցավ է, որովհետև շատերի հետ ընկերություն է արել, երկար  ճանապարհ անցել:

Աշոտյանի խոսքերով, ՀՀ իշխանությունները բոլոր հնարավորություններն ունեն Հայաստանի գլխին Դամոկլյա սրի նման կախված ԸՕ-ն անցկացնել խորհրդարանում, որովհետև Հանրապետականն այլևս մեծամասնություն չէ:

Նույն շարքից