Գլխավոր Հասարակություն 

ԱՄՆ նախագահի խորհրդականն այցելեց Ծիծեռնակաբերդ

analitik.am

ԱՄՆ նախագահի կիբեռանվտանգության գծով խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, ով այցով գտնվում է Հայաստանում, այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և տնկել իր անվանական ծառը հուշահամալիրի պուրակում: ԱՄՆ պաշտոնյային ուղեկցել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Ավելի վաղ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հայաստանյան այցի մասին հայտնել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: Այցը մասնավոր է:

Հիշեցնենք, որ այս օրերին Հայաստան է ժամանելու նաև ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Նույն շարքից