Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հունան Պողոսյանի նշանակումը Սասուն Միքայելյանի սրտո՞վ չէ

analitik.am

Հրազդանում քաղաքապետի ընտրություններն անցել են օրենքին համապատասխան, բարձր մակարդակով: Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով ընտրությունների մասին, որոնց արդյունքում իր որդին դարձավ Հրազդանի նոր քաղաքապետը:

Միքայելյանի խոսքերով, իր որդին դեռ 2008 թվականից, երբ դեռ երեխա է եղել, միշտ պայքարի մեջ է եղել, մասնակցել է բողոքիա ակցիաների, ուղղակի չի նկարվել: ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորը կարծում է, որ Սևակ Միքայելյանը պետք է առաջադրվեր: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ կուսակցությունը չաջակցեց իր որդուն, պատգամավորն, ասել է, որ դա իրեն այդքան էլ չի հետաքրքրում, այդպես ավելի արդար է եղել և եղել է ազատ մրցակցություն, ինչի արդյունքում իր որդին բարձր ձայներով հաղթեց:

ԵԼՔ խմբակցության պատգամավորը խոսեց նաև սկանդալային ձայնագրության մասին, որի համաձայն դպրոցի տնօրենն աշխատել է Սևակ Միքայելյանի օգտին: Միքայելյանն ասաց, որ որևէ տնօրեն իրենց չի աջակցել. «Ինչ վերաբերում է շանտաժին, ապա իմ օգնականը դիմել է դատախազություն, թող քննեն: Դա շանտաժ էր: Ես այդ տնօրենին դեմքով էլ չեմ ճանաչում: Հետաքրքրվել եմ, լավ տնօրեն է, աշակերտները սիրում են նրան: Այդ շանտաժի համար մեղավորը պետք է պատժվի, ես հետևողական կլինեմ»:

Ինչ վերաբերում է Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուն, Միքայելյանը չի ցանկացել պատասխանել հարցին: Ճշտող հարցին, թե դա իր սրտո՞վ չի եղել, պատգամավորն ասել է. «Ես արդեն պատասխանեցի հարցին»:

Նույն շարքից