Հայաստան Քաղաքականություն 

Հանրապետականը կողմ չէ ԸՕ-ի վերաբերյալ փոփոխություններին. Արփինե Հովհաննիսյան

analitik.am

Մի շարք հանգամանքներ հիմք ընդունելով, մի շարք գործոններ հաշվի առնելով՝ մեր խմբակցությունը կողմ չէ ԸՕ-ի վերաբերյալ փոփոխություններին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ պատճառներից հիմնականն այն հապճեպությունն է, որով ԸՕ փոփոխությունները ներկայացվել են:

Հովհաննիսյանը նշել է՝ թե Վենետիկի հանձնաժողովի, թե ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եզրակացությունը չկա ԸՕ նախագծի վերաբերյալ, ինչն առաջին անգամ է տեղի ունենում:

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը՝ կապված ՀՀ ԸՕ փոփոխությունների նախագծի հետ՝ Հովհաննիսյանը հայտարարել է, որ պետք է ուշադրություն դարձնել հանձնաժողովի նախագահի հայտարարության այն հատվածին, որտեղ վերջինս խոսում է փոփոխությունների բնույթի մասին: ԱԺ փոխխոսնակի խոսքերով, Վենետիկի հանձնաժողովն իր հայտարարության մեջ խոսում է խոշոր և ոչ խոշոր փոփոխությունների մասին, իսկ էական կամ խոշոր փոփոխությունների առկայության դեպքում Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն այն է, որ դրանք պետք է կատարվեն այնպիսի ժամանակահատվածում, որպեսզի քաղաքական ուժերը ժամանակ ունենան, դրա համար է մեկ տարի ժամկետը նշվում:

Ինչ վերաբերում է ԸՕ-ով նախատեսվող փոփոխություններին, ապա Հովհաննիսյանը հայտարարել է, որ դրանց էական մասը ՀՀԿ-ն էլ է ողջունել:

Նույն շարքից