Քաղաքական 

Կստեղծվի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժանմունք

Հայաստանի կառավարության աշխատակազմում կստեղծվի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժանմունք: Որոշման նախագիծը հաստատվեց գործադիրի նիստում, որը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նրա տեղեկացմամբ՝ բաժինը զբաղվելու է ՀՀ վարչապետին կից կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքները կազմակերպելով, ինչպես նաև ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի ու այն երկրից արմատախիլ անելու միջազգային պարտականությունների կատարման ռազմավարության զեկույցներով:

2004 թվականին ստեղծված ՀՀ վարչապետին կից հակակոռուպցիոն խորհուրդը մշակում է պետական ապարատում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր:

Նույն շարքից