Քաղաքականություն 

Կամ գնում ենք նոր ընտրական օրենսգրքով, կամ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով․ Նաիրա Զոհրաբյանի «բարեկամական» հորդորը

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստի օրակարգում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցն էր:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ երկրում ստեղծված է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ. «Դեկտեմբերին տեղի է ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հիմա մենք պիտի լինենք կամ խոհեմ, կամ ոչ, այլ ընտրություն չկա։ Կամ մենք գնում ենք նոր ընտրական օրենսգրքով, որը դուք էլ նշեցիք, որ էականորեն բարելավում է ընտրական ընթացակարգերը, կամ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով և մենք դեկտեմբերյան ընտրություններին, որն անխուսափելի է՝ գնում ենք հին ընտրական օրենսգրքով»։

Զոհրաբյանը հորդորեց բոլոր քաղաքական ուժերին գնալ խոհեմության ճանապարհով, գնալ քաղաքական կոնսեսուսի այն է քաղաքական համախոհության ճանապարհով․ «Կոչս բարեկամական է բոլոր քաղաքական ուժերին գնալ քաղաքական կոնսեսուի ճանապարհով, թույլ տալ, որ ընտրական օրենսգիրքն ընդունվի, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան շատ ավելի քաղաքական,  շատ ավելի բարելավված ընտրական օրենսգրքով, քան այն ընտրական օրենսգրքով, որն ուղղակի ապաքաղաքականացրեց 2017 թ․-ի ապրիլյան ընտրությունները»։

Նույն շարքից