Իրավական Հասարակություն 

Երևանի կենտրոնում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ «գանգուղեղային փակ վնասվածքով»

analitik.am

Հոկտեմբերի 20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան 26բ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։  Պարզվել է տուժողի ինքնությունը, ով 55 տարեկան է՝ հաշվառված Երևան քաղաքում:

Դիակի դատաբժշկական փորձաքննության իրականացման շրջանակներում պարզվել է, որ մահվան նախնական պատճառ է հանդիսացել «գանգուղեղային փակ վնասվածքը»:

Դեպքի առթիվ 21.10.2018թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատավճռով:

Նույն շարքից