Հասարակություն 

Նախարարի պաշտոնակատարը հանդիպել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ

analitik.am

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր վաղ առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի մոտ՝ պահանջելով, լուծում տալ իրենց հարցին՝ աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրման հետ կապված խնդրին:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ում խոսքերով, լուծման միակ տարբերակը խորհրդարանում փոփոխություններ իրականացնելն է, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի թույլ տալ աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը, իսկ կառավարությունը նման լիազորություններ չունի:

Բանակցություններից հետո որոշում կայացվեց, որի համաձայն նախաձեռնության մասնակիցներն այսօր կհանդիպեն ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ:

Հիշեցնենք, որ այս պահին մոտ 150 աջ ղեկով ավտոմեքենա սպասում է հայ-վրացական սահմանին: Մեքենաների ներկրումը Հայաստան արգելված է:

Նույն շարքից