Միջազգային Քաղաքականություն 

Կրեմլը մեկնաբանել է դրախտի, սատկելու ու միջուկային զենքի մասին Պուտինի խոսքերը

analitik.am

Ռուսաստանը երբեք առաջինը չի կիրառի իր միջուկային ներուժը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով «Валдай»-ում  Վլադիմիր Պուտինի խոսքերը:

Պեսկովի խոսքերով, Պուտինի ելույթի գլխավոր ասելիքն այն է, որ Ռուսաստանում դոկտրինայի մակարդակով արձանագրված է, որ Մոսկվան առաջինը չի կիրառելու իր միջուկային զենքը, այն կիրառվելու է միայն երբ Ռուսաստան պետության գոյությանը վտանգ սպառնա:

«Մենք երբեք առաջինը չենք հարձակվելու որևէ մեկի վրա: Սակայն եթե մեզ վրա հարձակվեն, հարձակվող կողմից ոմանք կհայտնվեն դրախտում, ոմանք՝ դժոխքում: Ահա թե ինչը պետք է հասկանալ, իսկ մնացած ամեն ինչն ալեգորիա է »,-ասել է Պեսկովը:

Հոկտեմբերի 18-ին Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի վրա հարձակվող ագրեսորը պետք է իմանա, որ ոչնչացվելու է. «Մենք ագրեսիայի զոհ կլինենք, կլինենք նահատակներ և կհայտնվենք դրախտում: Իսկ ահա նրանք ուղղակի կսատկեն, որովհետև նույնիսկ չեն հասցնի զղջալ»:

 

Նույն շարքից