Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հանրապետականը քաղաքական շահ ունի. Լենա Նազարյան

analitik.am

ԵԼՔ խմբակցության համար ընդունելի են ԸՕ փոփոխությունների նախագծով առաջարկվող բոլոր փոփոխությունները, որովհետև դրանք միտված են հեշտացնելու, պարզեցնելու ընտրության կազմակերպման և անցկացման ընթացակարգերը և քաղաքական ուժերի, և քաղաքացիների համար: Խորհրդարանում ԸՕ փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ում խոսքերով, չկա մի փոփոխություն, որը սահմանափակում է քաղաքական ուժերի մասնակցությունը:

ԵԼՔ խմբակցության ղեկավարը, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե Հանրապետականն այս հարցում քաղաքական շահ չունի, կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ն քաղաքական շահ ունի. «Հանրապետականը ցանկանում է ներկայացնել, որ պրոցեսը ժողովրդավարական չէ, ներառական չէ և հապշտապ է: Սակայն դա այդպես չէ, ամառվանից սկսված խմբակցությունները, այդ թվում ՀՀԿ-ն, ակտիվ մասնակցել է քննարկումներին, առաջարկներ է ներկայացրել, սակայն Հանրապետականի առաջարկներն իրատեսական չեն եղել»:

Նազարյանի խոսքերով, հիմա էլ Հանրապետականը կարող է առաջարկներ անել, սակայն չի անում՝ նախընտրելով ցույց տալ, թե պրոցեսը ժողովրդավարական չէ:

Նույն շարքից