Հայաստան Քաղաքականություն 

Պարոն Աշոտյանը ճիշտ է ասում. Սասուն Միքայելյան

analitik.am

Պարոն Աշոտյանը հայտարարում է, որ սա Ընտրական օրենսգիրք է, ոչ թե տոնական օրերի մասին օրինագիծ, պարոն Աշոտյանը ճիշտ է ասում, որովհետև իրենք բոլոր ընտրությունների ժամանակ կեղծել են, տոնական տրամադրություն է ձևավորվել իրենց մոտ և տոն են արել: Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խորհրդարանում ԸՕ նախագիծը քննարկելու ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Միքայելյանի խոսքերով, քննարկվող օրենքը հաջորդ գումարման խորհրդարանում փոփոխությունների կենթարկվի: Պատգամավորը հայտարարեց, որ երկրում իրավիճակ է փոխվել, ընտրությունների մասով կա հանրային պահանջ, սակայն մարդիկ կան, որ դա չեն պատկերացնում՝ կարծելով, թե Լենին պապին կգա:

ԵԼՔ պատգամավորը նշեց, որ  ռեյտինգային համակարգով ժողովրդին հանում են իրար դեմ. «Մեր քաղաքական վիճակն էլ է հանգստանալու, եթե ռեյտինգայինը հանվի: Մարդիկ կգնան իրենց ընտրությունները կանեն»:

Հավելենք, որ քիչ առաջ Հանրապետականը հայտարարություն տարածեց՝ հայնելով, որ դեմ է ԸՕ փոփոխություններին:

Նույն շարքից