Քաղաքական 

Հայաստա՛նը չի ցանկացել, որ ԼՂ անունը շոշափվի ԵՄ փաստաթղերում. Բ. Նավասարդյան

Ամենամեծ մանիպուլյացիան այն է, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվեց ԵՄ-ի հետ նախաստորագրումից, որովհետև Ղարաբաղի խնդիրը շատ անորոշ է եղել: Հայաստա՛նը չի ցանկացել, որ ԼՂ անունը շոշափվի ԵՄ փաստաթղերում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային նախկին համանախագահ, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ով նոր է վերադարձել Վիլնյուսից՝ գագաթնաժողովին զուգահեռ ընթացող քաղաքացիական ֆորումին մասնակցելուց հետո:

«Հայաստանը ցանկանում էր, հաշվի առնելով բարդությունները, միգուցև, լիովին արդարացված է, որպեսզի որևէ փաստաթղթում ՝լինի Ասոցացման համաձայնագիր կամ դրանից առաջ առաջադրված Ճանապարհային քարտեզ, Ղարաբաղի մասով լինեն ընդհանուր դրույթներ, և Եվրամիությունը դրանով մեծ զիջման էր գնացել»,-մանրամասնեց Բորիս Նավասարդյանը:

Անդրադառնալով մյուս պատճառաբանությանը, որ ՀՀ ապրանքների՝ եվրոպական շուկայում մրցունակության համար պահանջվող երկար տարիները ևս այդ հիասթափության հարցում որոշակի դեր խաղացին, Բորիս Նավասարդյանը նկատեց, որ, այո, հայկական ապրանքները պե՛տք է մրցունակ լիեին և որ դրա համար շատ մեծ ջանքերի կենտրոնացում էր հարկավոր: Բայց սա, ըստ նրա, այն նպատակն է, որը միանգամայն հնարավոր լինելով, արդարացնում է այդ ջանքերը:

«Մեր ժողովուրդը, մեր տնտեսությունն ունի մի շատ մեծ ձեռքբերում. եթե մենք հայտնվում ենք մի իրավիճակում, երբ շատ պետք է պայքար մղել և հաղթել, մենք կարողանում: Եվ մենք կարող ենք «Զվարթնոց» օդանավակայանի օրինակով փաստել, թե սպասարկման որակով ինչքան լավն է: Նայե՛ք մեր օդանավակայանը, համեմատեք այն Լիտվայի օդանավակայանի հետ»,– ասաց նա:

Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային նախկին համանախագահը չթաքցրեց, որ ֆորումին գործընկերության քաղհասարակության հատվածի կողմից որոշակի դժգոհություններ են հնչել առ այն, որ եվրոպական կառույցները կատարվածում մեղքի որոշակի բաժին ունեն, նախորդ երեք տարիներին աջակցելով իշխանություններին կեղծված ընտրությունների արդյունքները ժողովրդավարական համարելով:

ԵՄ ընդլայնման և Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, սակայն իր կողմից միայն մեկ սխալ է ընդունել։ 
«Եվ դա վերաբերում էր ոչ միայն Հայաստանին, այլ բոլոր երկրներին, մենք քաղաքացիական հասարակությանը տեղեկացված չէինք պահում»,-ներկայացրեց Բորիս Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ երբ դեռ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ամենաթեժ փուլում Շտեֆան Ֆյուլեն Հայաստանում հանդիպեց ԱԺ խմբակցությունների հետ, և ինչպես պատմում է իրազեկ աղբյուրը, այն ժամանակ ի պատասխան իր հարցի, թե վստա՞հ է, որ ՀՀ-ն նախաստորագրելու է Ասոցացման համաձայնագիրը, վերջինս դիվանագիտական լեզվով հասկացնել է տվել, թե պետք չէ այդքան հիմար լինել, իհարկե վստահ է, որ կստորագրի:

Վիլնյուսից վերադարձած Բորիս Նավասարդյանը, ամփոփելով այնտեղ ֆորումի ժամանակ տիրող շունչն ու տրամադրությունները, նշեց, որ հիմնական տրամադրությունը մեկն է, որ այս երկիրը չունի հստակ հավակնություններ և արժանի չէ միջազգային հանրության ուշադրությանը:

«Դա ամենալուրջ հետևությունն է, որ կարելի է անել Վիլնյուսի գագաթաժողովից հետո»,- ասաց նա և հավելեց, որ հիմա «Մոտավորապես նույն հարթությունում ենք գտնվում Բելառուսի և Ադրբեջանի հետ»:

Բորիս Նավասարդյանն ասաց, թե տպավորություն ունի, որ Վիլնյուսում տիրում էր հիասթափության մթնոլորտը: Դա վերաբերում է ապագա համագործակցությանը Արևելյան գործընկերության շրջանակներում, մարդու իրավունքների այլ ոլորտներում բարեփոխումներ կատարելու եռանդին, որը ըստ Բորիս Նավասարդյանի, կարող է պակասել կամ ընդհանրապես մարել: 

Նույն շարքից