Քաղաքականություն 

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը բխում է մեր շահերից. ՀՀ ԱԳՆ

analitik.am

Հայաստանը հետաքրքրված է տարբեր երկրների, միջազգային կառույցների հետ իր հարաբերությունները զարգացնելու հարցում: Այս մասին Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է մասնավորապես ԱՄՆ-ին, Քոչարյանը նշել է, թե ԱՄՆ-ն այն երկիրն է, որի հետ հարաբերությունների զարգացումը բխում են Հայաստանի շահերից:

Քոչարյանը խոսել է նաև այն մասին, թե ինչ կարելի է սպասել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցից՝ նշելով, որ Հայաստանը դա չի ձևավորում: ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ քննարկումների օրակարգը ձևավորվում է փոխադարձ համաձայնությամբ:

Նույն շարքից