Իրավական Հասարակություն 

Որտեղ են իրականում Շմայսի եղբայրները. ԱԱԾ-ն կապ չունի

analitik.am

Analitik.am-ի տեղեկություններով, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրները գտնվում են Հատուկ Քննչական ծառայությունում:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում ԱԱԾ-ն հերքել էր այն տեղեկությունները, թե իրենք այսօր վաղ առավոտյան բերման են ենթարկել Մովսիսյանի եղբայրներին:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ ինֆորմացիա չեն կարող տրամադրել՝ խորհուրդ տալով դիմել Հատուկ քննչական ծառայությանը:

Մեր տեղեկություններով, Շմայսի եղբայրներին բերման ենթարկելու օպերացիան իրականացրել է ոստիկանությունը, և նրանք այս պահին գտնվում են ՀՔԾ-ում:

ՀՔԾ-ից ինֆորմացիա ստանալու մեր բոլոր փորձերը դեռ հաջողությամբ չեն ավարտվել:

Նույն շարքից