Հասարակություն 

Արտակարգ դեպք Թուրքիայում, զինվորը պատանդ է վերցրել մարդկանց /տեսանյութ/

analitik.am

Թուրքիայի սահմանամերձ հարավարևելյան Գազիանթեփ (Այնթափ) քաղաքում թուրք զինվորը, փախուստի դիմելով զորամասից, ներխուժել է առևտրի կենտրոն և պատանդ վերցրել այնտեղի աշխատակիցներին։

Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ, ժանդարմերիայի շտապօգնության և փրկարար ծառայության աշխատակիցներ։

Ոստիկանների ձեռնարկած քայլերից հետո զինվորը համաձայնել է զենքը վայր դնել և հանձնվել։

Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորներ և զոհեր չկան։ Ոստիկանները դեպքի առնչությամբ հետաքննություն են սկսել։

Աղբյուր`    CNN Türk

Նույն շարքից