Ազգային ժողովը պետք է 17:30-ին առաջին ընթերցմամբ քվեարկեր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Բաբլոյանի համապատասխան հայտարարությունից հետո ԵԼՔ խմբակցույան ղեկավար Լենա Նազարյանը 20 րոպե ընդմիջում պահանջեց:
Ըստ երևույթին, պատգամավորների թվի հետ կապված խնդիր կա: Հանրապետականն արդեն հայտարարել է, որ դեմ է փոփոխություններին: Մյուս ուժերը հայտարարել են, որ կողմ են, սակայն ՀՅԴ-ն նշել է, որ դեմ է ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, եթե այն պետք է լինի նոր օրենսգրքով:
ԸՕ նախագծի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների թվի 3/5-ը՝ 63 ձայն։