Հասարակություն Ռազմական 

Նորավարտ սպաների հավաք` Արցախում

analitik.am

Հոկտեմբերի 22-ից, պաշտպանության բանակի 2018թ. պատրաստության պլանի համաձայն,  կենտրոնական ենթակայության զորամասերի ուսումնանյութական բազայի հիմքի վրա մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում են հանրապետության և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտ սպաները: Հավաքների մեկնարկին նորավարտ սպաներին հանդիպել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ իր ողջույնի խոսքում կարևորելով նման հավաքների դերը երիտասարդ սպաների կայացման ու ծառայողական պարտականությունների կատարման գործընթացքում, ինչպես նաև անդրադարձ կատարել առաջնագծում տիրող իրադրությանը, պաշտպանության բանակի համալրվածությանը, հաստիքապաշտոնային փոփոխություններին ու ՊԲ-ում ծառայության առանձնահատկություններին:

Նմանատիպ հավաքների անցկացումը նպատակ ունի տեսական և գործնական  պարապմունքների միջոցով նորավարտ սպաներին ծանոթացնել բանակում տիրող ընթացիկ վիճակին, նրանց տալ համապատասխան փորձ և նախապատրաստել հետագա ծառայությանը:

Նույն շարքից