Հասարակություն 

Այցելություն Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին այցելել է Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ եւ հանդիպել մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Վերա Գրիրգորյանի գլխավորությամբ:

Նախագահը շնորհավորել է ներկաներին միության 20-ամյակի կապակցությամբ, արժեւորել նրանց կողմից իրականացվող աշխատանքը՝ յուրահատուկ համարելով կազմակերպության առաքելությունը:

Նույն շարքից