Քաղաքական Հասարակություն 

ՀՀ ազդեցիկ մարդիկ

Այսօր` դեկտեմբերի 4-ին, «Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում տեղի ունեցավ   սոցիոլոգ,  «Նոյ» ֆիրմայի  նախագահ` Գագիկ Սարգսյանի մամուլի ասուլիսը: Թեման՝ Հայաստանում անցկացվել է  հասարակական կարծիքի հարցում՝ «Հայաստանի Հանրապետության ազդեցիկ մարդիկ,  որոնք ձևավորում են հասարակական կարծիք» հարցի շուրջ: Գագիկ Սարգսյանը նշեց, որ Հայաստանում նման հարցում առաջին անգամ էր անցկացվում, և այս հարցման  համար պետք էր ընտրել թիրախային ճիշտ խումբ:

Հարցումը տարվել է երկու ուղղությամբ` ՀՀ ազդեցիկ մարդիկ և ՀՀ հասարակական կարծիք ձևավորող անձինք:

Պետք է նշել, որ  ազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը կազմված էր միայն քաղաքական գործիչներից: Ըստ հարցման` ՀՀ ազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակի, առաջին երեք տեղերն ունեն հետևյալ տեսքը`

1. Սերժ Սարգսյան,

2. Լևոն Տեր-Պետրոսյան,

3. Գագիկ Ծառուկյան:

Նշենք, որ վարչապետ Տ. Սարգսյանը ընդամենը 12-րդ տեղում է:

Վարկանիշային երկրորդ աղյուսակը` ՀՀ հասարակական կարծիք ձևավորող անձանց աղյուսակը,  ևս գլխավորում է Սերժ Սարգսյանը:

2. Արամ Աբրահամյան

3.Գագիկ Ծառուկյան

4. Նիկոլ Փաշինյան:

Ազդեցիկ մարդանց ցուցակում կար նաև Կյանքի Խոսք եկեղեցու հովիվ` Արթուր Սիմոնյանը: Ընդհանուր առմամբ, ցուցակում կային արվեստի 8 ներկայացուցիչ, ազգային ժողովի  10 պատգամավոր և 10 լրագրող:

Գագիկ Սարգսյանը հավելեց, որ Արամ Աբրահամյանը` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, ցուցադրել է ամենաբարձր վարկանիշը, այլ երկրների հետ համամատած դա հավասար էր նախագահի ցուցադրած վարկանիշին:

Պրն. Սարգսյանը նշեց, որ այս հարցումն անցկացվել է հենց «Նոյ» ֆիրմայի նախաձեռնությամբ, չնայած իսկապես եղել է Ռուսաստանի հայ,  ով ցանկացել է  իմանալ  երկրի վիճակը, սակայն դա հովանավորում չի եղել, այլ ուղղակի բարի կամքի դրսևորում: Պրն. Սարգսյանը չցանկացավ նշել բարի կամք դրսևորած անձնավորության անունը:

Նույն շարքից