Ազգային ժողովը մերժեց ընտրական օրենսգրքի չհիմնավորված փոփոխությունները: Կա տեսակետ, որ Հանրապետականն իբրև սաբոտաժ է անում՝ չքվեարկելով օրենսգրքի փոփոխությունների համար: Իրականում դա այդպես չէ:
ՀՀԿ-ն առաջին օրից մասնակցել է ԸՕ բարեփոխման գործընթացին՝ հավատալով, որ կառավարության ծրագրում նախատեսված մեկ տարվա ընթացքում անցկացվելիք արտահերթ ընտրությունները բավարար պայմաններ կապահովեն բոլոր մասնակիցների համար:
Կյանքը ցույց տվեց, որ օր առաջ ընտրության վազող իշխանություններն ընդհանրապես չեն կարևորում և լուրջ չեն վերաբերվում ընտրական օրենսդրության բարելավմանը: Իսկ ձևացնել թե ամեն բան նորմալ է ընթանում՝ անիմաստ է:
Խորհրդարանական երկրում, խորհրդարան ձևավորող ընտրական մեխանիզմը չի կարող կոնսենսուս չունենալ, ընդունվել հենց այնպես, հարևանցի և համարվել, որ վաղն ավելի արդյունավետ խորհրդարան ենք ունենալու:
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան