Հայաստան Քաղաքականություն Ֆեյսբուք 

Խաղաղություն մեր երկրին. Կենտրոնի թաղապետը հրաժարական տվեց

analitik.am

Կենտրոնի իմ շատ սիրելի՛ բնակիչներ,

Ստեղծված իրողության պատճառով, իմ կողմից ազնիվ կլինի, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը:

Խորին շնորհակալություն եմ հայտնում Ձե՛զ և բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու: Ձեր հետ աշխատանքը և՛ հաճելի էր, և՛ պատասխանատու, և՛ պարտավորեցնող: Այս տարիների ընթացքում փորձել եմ ուժերիս ներածին չափով դրական հետք թողնել վարչական շրջանի ընդհանուր նկարագրի, և որ ինձ համար շատ կարևոր է, Ձե՛ր հիշողության մեջ:

Հեշտ չի եղել, սակայն հպարտ կլինեմ, եթե արածիս մեջ ինչ-որ բան հաջողված համարեք: Չարածիս համար անկեղծորեն հայցում եմ Ձե՛ր ներողամտությունը:

Հավատում եմ, որ մեզ փոխարինելու եկողներին կհաջողվի անել ավելին:

Խաղաղություն մեր երկրին…​

Աստված բոլորիս պահապան …

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյան

Նույն շարքից