«Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տապալելով ՀՀԿ-ն ծառայություն մատուցեց Նիկոլին: Նիկոլը պարտք մնաց, ենթադրվում է, որ փոխհատուցում կլինի:
Եթե փոխվեր օրենսգիրքը, իշխանության կուսակցության՝ ՔՊԿ-ի համար ավելորդ գլխացավանք էր դառնալու՝ ԵԽ-ն հետո մուննաթ էր գալու, որ կարգը խախտվել է ու մի օր դա օգտագործելու էր:
Հիմա Նիկոլը ֆորմալ առումով իր խոստումը կատարել է՝ օրենսգիրքն ուզել է փոխել, բայց հակահեղափոխական ՀՀԿ-ն խանգարել է:
Գործող օրենսգիրքը ձեռնտու է իշխանության կուսակցությանը՝ ՔՊԿ-ին, բայց ձետնտու չէ ընդդիմությանը, մասնավորապես ՀՀԿ-ին: Այդ օրենքը հենց իշխանության կուսակցության համար է ստեղծվել:
Թե ինչու է ՀՀԿ-ն այդ ծառայությունը մատուցել, հարց է, բայց հսյրենասիրություն խաղալը հաշիվ չի:
Այս անենում ամենավատն այն է, որ իշխանությունը-ընդդիմություն հին խաղը շարունակվում ,, որի իմաստը հանրությանն ապակողմնորոշելն է: Ամեն ինչ ներից կրկնվում է, նույն սցենարով, ուղղակի դերերն են փոխվել»:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյան