Հայաստան Քաղաքական 

Նախկին փոխվարչապետն իր ընտանիքի անդամներին Հայաստանից հանել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի օֆշորային սկանդալի հետ կապված գործերն այնքան են վատացել, որ նա իր ընտանիքի անդամներին Հայաստանից հանել է։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն Դուբայում են հանգրվանել Գևորգյանի ծնողները: Ինչպես հայտնի է, Արմեն Գևորգյանը կարող է մեղադրվել հարկերը թաքցնելու և ապօրինի հարստացման հոդվածներով: Հայաստանում գտնվող, նրան և իր բիզնես գործընկերներին պատկանող ընկերությունները գրանցված են եղել օֆշորային գոտիներում, ինչը հնարավորություն է տվել այստեղ աշխատած գումարները փոխանցել օֆշորային հաշիվներին, չվճարել հարկեր՝ այդ ճանապարհով Հայաստանի բյուջեին հասցնելով բազմամիլիարդանոց վնասներ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից