Հայաստան Քաղաքական 

Կապանում հաղթած թեկնածուն մերժել է Փաշինյանի կուսակցությանն անդամակցելու առաջարկը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի է, որ Կապանում ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանը պարտություն է կրել: Ձայների զգալի տարբերությամբ այստեղ հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը:

«Իրավունքի» հավաստի տեղեկություններով՝ մինչ առաջադրվելն արդեն հաղթած քաղաքապետին առաջարկել են անդամագրվել ՔՊ-ին և վայելել իշխանության լիակատար աջակցությունը, սակայն նա հրաժարվել է՝ նշելով, որ վստահ է իր ուժերին և բացի ժողովրդի աջակցությունից, այլ աջակցության կարիք չունի:

Ըստ երևույթին, ՔՊ-ականները ի սկզբանե վստահ էին Փարսյանի հաղթանակի մեջ, բայց, այնուամենայնիվ, ինչպես կապանցիներն են ասում. «Մեջքի չեկան ու տեսան իսկական ժողովրդի ձայնը որն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից