Բարի օր Քաղաքականություն 

Պարոն Ուրիխանյան, Դուք հիմա ցանկանում եք, որ ես պատասխանեմ այն, ինչն իրականությո՞ւն է. Արա Բաբլոյան

analitik.am

Ազգային ժողովում դեռ չեն հանդարտվում երեկվա կրքերը, որոնք բորբոքվեցին ԸՕ-ն չընդունելուց հետո:

Փոփոխությունների նախագծի չընդունման մեջ Ծառուկյան դաշինքն ու ԵԼՔ-ը մեղադրում են ՀՀԿ խմբակցությանը, որի ներկայացուցիչների մեծ մասը ներկա չէին քվեարկությանը, ինչի արդյունքում էլ նախագիծը չընդունվեց: Քվեարկությանը սակայն ներկա չէին նաև պատգամավորներ հենց Ծառուկյան դաշինքից: Մասնավորապես խոսքը վերաբերում է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ նիստի ժամանակ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ երեկվա ավանտյուրա-իրադարձությունից հետո ԱԺ-ն պետք է իր բոլոր հնարավորությունները գործադրեր, որպեսզի փորձեր, հասարակության առջև մեղանչելով (հավանաբար պատգամավորը բառը սխալ ընտրեց և պետք է գործածեր «մեղքը քավել» եզրույթը), նախևառաջ Հանրապետականներին արագ բերել ԸՕ քվեարկությանը մասնակցելու համար:

«Պարոն Ուրիխանյան, Դուք հիմա ցանկանում եք, որ ես պատասխանեմ այն, ինչն իրականությո՞ւն է: Շատ լավ: Ես կցանկանամ, որպեսզի մեր ամբողջ հասարակությունն իմանա, թե որտեղ է ավանտյուրան: Նախ որպես ԱԺ նախագահ, ես տվեցի բոլոր հնարավորությունները, որպեսզի այն մարդիկ, ովքեր հայտարարել էին, թե կաջակցեն արտահերթ ընտրությունները պատշաճ անցկացնելու առումով, ունենային հնարավորություն գային մասնակցեի քվեարկությանը և օրենքի քննարկմանը: Ունենալով 69 մարդ, որոնք հայտարարել էին իրենց համաձայնություն աջակցելուն՝ այստեղ մասնակցեցին ընդամենը 57-ը, այն էլ իմ կողմից տրված հավելյալ ժամանակի հաշվին: Երևի թե ազնիվ եղավ մի խմբակցություն, որը հենց սկզբից հայտարարեց, որ համաձայն չէ և մինչև վերջ հավատարիմ մնաց իր հայտարարությանը: Խոսքը հենց Հանրապետականի մասին է: Բարի եղեք, գայիք, մասնակցեիք 69 պատգամավորով, մասնակցեիք քվեարկությանը»,-հայտարարեց Բաբլոյանը:

Նույն շարքից