Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ծառուկյան դաշինքն ու ԵԼՔ-ը ստորագրահավաք են սկսում արտահերթ նիստ հրավիրելու համար

analitik.am

Ծառուկյան դաշինքը ԵԼՔ-ի գործընկերների հետ ստորագրահավաք է նախաձեռնում երկուշաբթի օրն ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նշեց, որ օրակարգում կրկին լինելու է ԸՕ-ն, որը երեկ՝ հոկտեմբերի 22-ին, չընդունվեց:

Ծառուկյան խմբակցության պատգամավորն ապա հորդորեց Հանրապետական խմբակցությանը չբոյկոտել քվեարկությունը, մասնակցել քննարկումներին և չգնալ սադրանքի: Զոհրաբյանը վստահեցրեց, որ բոլոր այն պատգամավորները, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել նոր ԸՕ-ին, ներկա են լինելու քվեարկությանը:

Նույն շարքից