Հասարակություն 

Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը

Չինաստանի հարավում տեղի է ունեցել աշխարհի ամենաերկար ծովային կամրջի պաշտոնական բացման արարողությունը: Կամուրջը, որի երկարությունը կազմում է 55 կմ, միմյանց է կապում Հոնկոնգը, Մակաոն, Չժուհայը և Հուանդունը:

Կամրջի բացման արարողությունը տեղի է ունեցել Չժուհայ քաղաքում, դրան մասնակցել է նաև երկրի առաջնորդ Սի Ծինփինը:

Կամուրջը երթևեկության համար բաց կլինի հոկտեմբերի 24-ից:

 

 

Նույն շարքից