Քաղաքականություն 

Վիկտորյա Նուլանդը Վրաստանում է

analitik.am

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վիկտորյա Նուլանդը Վրաստան այցի ընթացքում հանդիպում կունենա երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը։

 

Վիկտորյա Նուլանդը Թբիլիսի է ժամանել այսօր՝ մեկօրյա այցով։

 

«Այցի ընթացքում պետքարտուղարի առաջին տեղակալը կհանդիպի Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի ներկայացուցիչների, արդարադատության նախարարի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- հաղորդել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը։

 

Ժամը 17։50-ին նա Թբիլիսիի երիտասարդական պալատում հանդես կգա մամուլի ասուլիսով, ինչից հետո կմեկնի Մոսկվա։

Նույն շարքից