Հասարակություն 

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարությունը՝ Ջամալ Խաշոգջիի սպանության մասին

analitik.am

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ թագավորությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի հետագայում կանխի այնպիսի միջադեպերը, ինչպիսին է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը, հայտնում է Al-Arabia-ն:

Սաուդցի նախարարը նաև վստահեցրել է, որ թագավորությունը պարտավորվում է ամբողջական ծավալով իրականացնել Ջամալ Խաշոգջիի մահվան քննությունը՝ հավելելով, թե բոլոր պատասխանատուները կձերբակալվեն:

Washington Post-ի լրագրողի սպանության փաստը սաուդյան իշխանությունները հաստատեցին հոկտեմբերի 20-ին՝ ավելի քան 2 շաբաթ այն հերքելուց հետո:

 

Նույն շարքից