Քաղաքականություն 

Որտեղ է գտնվում ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտանիքն ու որ երկրի քաղաքացի է նա

analitik.am

Ազգային ժողովը քննարկում է ՍԴ անդամի ընտրության հարցը, թեկնածուն փաստաբան Վահե Գրիգորյանն է:

Թեկնածուի հետ հարցուպատասխանի ժամանակ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նախկինում Սահմանադրական դատարանը բազմիցս կատարել է նախագահականից կամ գործադիրից ստացված պատվերները. «ՍԴ-ն մշտապես եղել է գործող իշխանության կցորդն ու կամակատարը: Հավատում եք արդյո՞ք, որ այս նոր քաղաքական իրավիճակում ՍԴ-ն իր այս կազմով կարող է դառնալ ժողովրդավարության և երկրի խիղճը, հավատո՞ւմ եք նման տրանսֆորմացիաների»:

Գրիգորյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ ես չեմ հավատում»:

Զոհրաբյանը հայտարարեց, թե միանում է հնչած ոչ-ին:

Իսկ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին հետաքրքում էր, թե որ երկրի քաղաքացիություն ունի Վահե Գրիգորյանը և որտեղ է գտնվում նրա ընտանիքը՝ հաշվի առնելով այն, որ վերջինս երկար տարիներ ապրում և աշխատում է Միացյալ Թագավորությունում:

ՍԴ անդամի թեկնածուն հայտնեց, որ միշտ եղել է և մնում է ՀՀ քաղաքացի. «2013 թվականին ես տեղափոխվել եմ Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ աշխատել եմ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնում»:

Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղ է գտնվում իր ընտանիքը, Գրիգորյանն ասաց, որ 2018 թվականի մայիսից իր ընտանիքի հետ վերջնական մշտական բնակության է վերադարձել Հայաստան:

Նույն շարքից