Վաղը՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում պետք է տեղի ունենա ՀՀ վարչապետի ընտրության առաջին փուլը, եթե վարչապետ չընտրվի, երկրորդ փուլը տեղի կունենան 7 օր հետ: Եթե 7 օր հետո էլ ընտրություն չլինի, խորհրդարանը կցրվի:
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար վահրամ Բաղդասարյանը հաստատեց, որ վաղը Հանրապետականը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
Կարծիքներին, թե թեկնածու չլինելու դեպքում, քվեարկություն չի լինելու, ինչի արդյունքում իրավական փակուղի կլինի, Բաղդասարյանը հայտարարեց. «Թող թեկնածու բերեն, քվեարկենք»։
Այլ հարցերի ՀՀԿ-ական պատգամավորը չպատասխանեց՝ միայն նշելով, որ արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասով կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ: