Գլխավոր Տնտեսություն 

Ուկրաինան Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել ԱՀԿ

analitik.am

Ուկրաինան դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ),  վիճարկելու համար  հակադեմպինգային մաքսատուրքերը, որոնք Հայաստանը սահմանել է  ներկրվող ուկրաինական պողպատյա խողովակների մի քանի  տեսակների համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Գործակալության տեղեկություններով, նմանատիպ բողոք Կիևը ներկայացրել է նաև Ղազախստանի և Ղրղզստանի դեմ:

Ուկրաինական կողմը ցանկանում է, որ Երևանը նվազեցնի մաքսատուրքերը, որոնք, իրենց պնդմամբ, շատ բարձր են և սահմանվել են սխալ որոշումների արդյունքում:

Նույն շարքից