Հասարակություն 

Հայտնի է Կերչի սպանդի հեղինակի գլխավոր թիրախի անունը

analitik.am

Կերչի պոլիտեխնիկական քոլեջում 20 մարդու սպանած Վլադ Ռոսլյակովի թիրախը եղել է հաստատության տնօրեն Օլգա Գրեբեննիկովան: Այս մասին հայտնում է ՌԵՆ ԹՎ-ն:

Ականատեսները պատմում են, որ երիտասարդը, մուտք գործելով քոլեջ, շարժվել է դեպի տնօրենի աշխատասենյակ, սակայն վերջինս այնտեղ չի եղել, դրա համար Ռոսլյակովը սկսել է փնտրել նրան: Երբ տղան հասկացել է, որ տնօրենը շենքում չէ, սկսել է կրակել ներկաների վրա:

Դեռ պարզ չէ՝ տնօրենն իմացել է արդյո՞ք ուսանողի մտադրության մասին, թե՝ ոչ:

 

 

Նույն շարքից