Հասարակություն Սպորտ 

Հայ տեսուչներն ու մրցավարները նշանակումներ են ստացել Եվրոպայում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցավարական և տեսչական բաժինը, հայ տեսուչներն ու մրցավարներն ստացել են մի շարք նշանակումներ Եվրոպայում։ ՀՖՖ Մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբի մրցաշարի մրցավարների տեսուչ։ Մրցաշարը, որին կմասնակցեն Լեհաստանի, Լյուքսեմբուրգի, Ֆինլանդիայի ու Ֆրանսիայի Մ-17 հավաքականները, կանցկացվի Լեհաստանում՝ հոկտեմբերի 25-ից 31-ը։

ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպա Լիգայի F խմբի «Միլան» (Իտալիա) -«Ռեալ Բետիս» (Իսպանիա) հանդիպման մրցավարների տեսուչ:

ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի (UEFA Youth League) ներքին առաջնությունների չեմպիոնների ուղու (Domestic champions path) «Իլլես Ակադեմիա» (Հունգարիա) - «Մինսկ» (Բելառուս) հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Հայաստանից։ Գլխավոր մրցավարն է Սուրեն Բալիյանը, օգնականները՝ Վանիկ Սիմոնյանը և Մեսրոպ Ղազարյանը։

  • 92
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    94
    Shares

Related Articles