Քաղաքականություն 

Արթուր Ղահրամանյանի անդրադարձը Դավութօղլուի հնարավոր այցին

analitik.am

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամլո քարտուղար Արթուր Ղահրամանյանը, անդրադառնալով Ահմեդ Դավութօղլուի հնարավոր այցին Հայաստան, նշել է.

«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան մեզ համար մտահոգիչ է: Գաղտնիք չէ, որ նույն Դավութօղլուն է, որ հանդես է եկել բազմիցս հակահայկական, ավելին, հայատյաց հայտարարություններով, նույն Դավութօղլուն է, որ տարիներ ի վեր մշակում և իրականացնում է հակահայկական ծրագրեր: Աշխարհը, համայն հայությունը, որ պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, մեզ չի հասկանա, եթե Դավութօղլուն գա Հայաստան և այստեղ չտեսնի բողոքի որևիցե ակցիա: Մեզ նաև մտահոգում է, որ հայկական կողմն է հրավիրել հայատյաց գործչին մեր երկիր: Միգուցե այս կերպ փորձ է արվում վերակենդանացնել հայ-թուրքական ձախողված բանակցությունները: Եթե այո, ապա Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր կազմակերպական ողջ ներուժով պայքարելու է արդեն անդրաշխարհում գտնվող պրոթոքոլների վերակենդանացման ցանկացած փորձի դեմ» :

Նույն շարքից