Քաղաքականություն 

Ցավոք հայկական բիզնեսն ակտիվություն չի ցուցաբերում․ ՌՀՄ նախագահ

analitik.am

Եվրասիական շաբաթ ֆորումը պետք է կարևոր տեղ զբաղեցնի հայկական բիզնեսի կյանքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքերով, սա լավ հնարավորություն է, որպեսզի կողմերը կարողանան շփվել իրար հետ, երկխոսություն սկսել հետագա համագործակցության համար։

ՌՀՄ նախագահը կարծում է, որ տարվա ընթացքում մեծ թվով հանդիպումներ են կազմակերպվելու, որոնք հնարավորություն են տալու շփումներ հաստատել ոչ միայն ԵԱՏՄ-ի շրջանակներում, այլ նաև դրանցից դուրս, օրինակ չինական հիմնադրամների հետ։

Աբրահամյանը պնդում է, որ պետք է ավելի ակտիվ լինել. «Ցավոք հայկական բիզնեսն ակտիվություն չի ցուցաբերում: Նրանք սովոր չեն, որ կարող են նման միջոցառումների արդյունքում գտնել իրենց տեղը բիզնեսում։ Մենք երբեմն չենք գնահատում այն հնարավորությունները, որոնք ստեղծում է Եվրասիական տնտեսական ֆորումը: Ես որպես հայ եմ ասում, որ մենք պետք է ակտիվություն ցուցաբերենք, գործենք ավելի կազմակերպված, ավելի արդյունավետ: Շատ բան կախված է մեզանից»։

Նույն շարքից