Քաղաքականություն 

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները միջնորդություն կներկայացնեն ՍԴ՝ օրենքի գործարկումը կասեցնելու վերաբերյա

analitik.am

ԱԺ ճեպազրույցների մեկնարկին նա հայտնեց, որ այսօր առավոտյան մասնակցել է Արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին, որտեղ որոշում է կայացվել, որ շուտով Հայաստանում կսկվի հայկական հեռախոսների արտադրություն, և այդ հեռախոսները թե որակական, թե գնային առումով առավելություն կունենան։ «Տա Աստված, որ նման ուրախալի նորություններ շատ լսենք»,- ասաց նա։ 

Անդրադառնալով 2014թ․հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցին՝ Ա․Մինասյանն ասաց, որ արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում իրենք դիմումը կներկայացնեն Սահմանադրական դատարան, և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասնակցությամբ ՍԴ-ում կունենանք արդյունավետ քննարկում։ ՀՅԴ պատգամավորն ասաց, որ իրենք ՍԴ ներկայացնելու են նաև միջնորդություն՝ օրենքի գործարկումը կասեցնելու վերաբերյալ, և միջնորդության բավարարման դեպքում ՍԴ-ում այս հարցի շուրջ քննարկումները կարող են տեղափոխվել նաև հաջորդ տարի։

Ա․Մինասյանը կարծիք հայտնեց, որ կառավարությունը, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացնելով Ազգային ժողով, ապացուցեց, որ ինքն էլ պատրաստ չէ այս համակարգի ներդրմանը։ 

Խոսելով Պուտինի Հայաստան կատարած այցի օրվա բողոքի ցույցերի մասին՝ Ա․Մինասյանն ասաց, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում իր անելիքն, իսկ ՀՅԴ-ն նման ակցիաներ չի անցկացրել, որովհետև, ըստ նրա, գտնում է, որ ՌԴ նախագահի այցը մեր երկրի անվտանգության խնդիրների հետ է կապված։ «Ոստիկանները լիովին անհամաչափ չեն գործել, բայց չի էլ կարելի ասել, որ իրենց իրավասություններից շեղումներ չեն եղել»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը։   

Նույն շարքից